ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախագահը եկավ Հանրապետության հրապարակ՝ ցուցարարների մոտ

Նախագահը եկավ Հանրապետության հրապարակ՝ ցուցարարների մոտ
21.04.2018 | 21:38

Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկավ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա մարդկանց բազմության միջով մոտեցավ Փաշինյանին և սկսեց զրուցել նրա հետ՝ հանելով փողկապը: Քառորդ ժամ տևած զրույցից հետո նախագահը ցուցարարների առաջնորդի ուղեկցությամբ հեռացավ հրապարակից: Ցուցարարները նրան ճանապարհում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով, որոնց ի պատասխան Արմեն Սարգսյանը մերթընդմերթ ժպտում էր: Հարցին՝ հետևելու՞ են բանակցություններ, Սարգսյանը պատասխանեց՝ «Հուսանք»: Լրագրողներին նա խոստացավ հրավիրել նախագահական՝ պատասխանելու նրանց հարցերին:


Մինչ այդ Արմեն Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` պատրաստակամություն էր հայտնել «հանդիպելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»: «Սիրելի հայրենակիցներ, իմ խոր անհանգստությունն եմ հայտնում հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: ՈՒստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել և սթափ մտածել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը: Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ և որպես հայ մարդ: Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն և պատասխանատվություն, խստորեն հետևել օրենքի ոգուն և տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների և պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից: Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը:

Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: ՈՒստի պատրաստակամ եմ հանդիպելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ